Կնոջը մասնատել է ու գետը լցրել․ մանրամասներ Քսենյա Սապոժկովայի սպանությունից

Գետ
30-ամյա գեղեցկուհու մարմինը դեռ չի հայտնաբերվել։ Սպանության դրդապատճառը ևս հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մոսկվայում դատարանը ձերբակալել է «Միսս Կուզբաս 2010» Քսենյա Սապոժկովայի ամուսնուն, որը կասկածվում է կնոջ սպանության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դատարանը կալանավորել է Ալեքսանդր Պոպովին, որը կասկածվում է Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) հանցագործություն կատարելու մեջ», - գրում է կայքը։
Նշվում է, որ Պապովը ձերբակալված կմնա մինչև մարտի 25-ը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տղամարդը ոստիկանությունում հայտարարել է կնոջ անհետացման մասին։ Նրա խոսքով՝ կինը Դուբայ է մեկնել, սակայն դադարել էր պատասխանել հաղորդագրություններին։

Միևնույն ժամանակ lenta.ru-ն հայտնում է, որ քննիչները պարզել են, որ Սապոժկովան անհետացման օրվանից երկրի սահմանը չի հատել։ Ավելի ուշ Պոպովը խոստովանել է, որ սպանել է կնոջը, մասնատել նրա մարմինն ու նետել Դեսնա գետը։

Ամիսներ շարունակ կասկածյալը սոցիալական ցանցերը վարել է կնոջ անունից, պատասխանել նրա ընկերների ու հարազատների հաղորդագրություններին, որոնք, թեև նկատել են տարբերություն շփման ոճում, սակայն աղմուկ չեն բարձրացրել։
30-ամյա Սապոժկովայի մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել։ Սպանության դրդապատճառը դեռ հայտնի չէ։