Ինձնից լավ ոչ ոք չի անի․ ո՞ր ուղղությունները կհամակարգի Երևանի քաղաքապետը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը
Քաղաքապետը կարծում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարողանա շարունակել սկսված բարեփոխումների իրականացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կշարունակի համակարգել այն ուղղությունները, որոնք նրա պատասխանատվության դաշտում են եղել փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա այդ մասին հայտարարեց այսօր առցանց ձևաչափով կազմակերպված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

«Այս տարիներին ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են արվել այդ ոլորտներում, ուստի ինձանից լավ ոչ ոք չի կարողանա շարունակել դրանց իրականացումը»,-ասաց Սարգսյանը։

Մասնավորապես նա կհամակարգի «Երքաղլույս», «Փարքինգ սիթի», «Ավտոբուս», «Երևան տրանս» ՓԲԸ-ների, «Ջրային կառույցներ» ՍՊԸ-ի, «Ծրագրերի իրականացման բյուրո» ՓԲԸ-ի, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ոլորտները։ Նա նաև կզբաղվի նոր աղբավայրի կառուցման և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հարցերով։
Երևանի քաղաքապետը դիմադրում է Ավինյանին ու մերժում նրա ներկայացրած կադրերին. ԶԼՄ
Սարգսյանը պարզաբանեց, որ 2019թ․-ին «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ում անցկացված գույքագրման արդյունքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Անցկացված աշխատանքների արդյունքում Երևանի բյուջեն մոտ 800 միլիոն դրամ է ստացել։
Սարգսյանի որոշմամբ Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը նշանակվել է քաղաքապետարանի կադրային քաղաքականության համակարգող։
Սարգսյանը դադարեցրել է Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները