Հնարավոր է` Էրդողանը պաշտոնից ազատի Թուրքիայի արտգործնախարարին. ԶԼՄ

Չավուշօղլուն ու Էրդողանը
Թուրքական թերթը գրում է, որ միանգամից մի քանի նախարարներ կարող են զրկվել պաշտոններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է պաշտոնանկ անել ևս 4 նախարարի, գրում է Cumhuriyet-ը։
Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլից հետո հնարավոր է` պաշտոններից ազատվեն արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան և գյուղատնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։
Սակայն նախարարական կաբինետի փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, միանգամից չեն լինի։
Ամենանշանակալի փոփոխությունը Չավուշօղլուի հեռանալն է, որին կարող է փոխարինել նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
Նշվում է, որ Պակդեմիրլին իր հեղինակությունը կորցրել է անցյալ տարվա անտառային հրդեհների և հրշեջ ինքնաթիռների հետ կապված պատմությունների պատճառով։
Cumhuriyet-ի տվյալներով ՝ նախկին նախարար Գյուլը խնդիրներ է ունեցել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ և դեմ է եղել Էրդողանի հրամաններին: Նախագահը դժգոհ է եղել նաև Գյուլի` 2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձի հետ ենթադրաբար կապ ունեցող դատավորների և դատախազների դեմ գործողություններից։
Պեսկովն ասել է` Պուտինը որ դեպքում կայցելի Թուրքիա