Հովիվը մահացել, իսկ 1150 գլուխ ոչխար սատկել են Ղազախստանի Թուրքեստանի մարզում բռնկված սարսափելի հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հրշեջներից մոտ 1,5 ժամ է պահանջվել հրդեհը տեղայնացնելու և մարելու համար: Ընդհանուր առմամբ հրդեհի մարմանը ներգրավվել է 15 փրկարար և չորս միավոր տեխնիկա:
Հրդեհի բռնկման պատճառն առայժմ պարզված չէ։