Ազատվել մեջքի ցավերից ու նիհարել. մարզիչները պարզ մեթոդներ են առաջարկում

Այս մարզիչները շատ հայտնի են Ռուսաստանում և Instagram-ում նրանց մասնակցությամբ ցանկացած տեսանյութ բազմաթիվ դիտումներ է ունենում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ռուսաստանում ճանաչված մարզիչ ամուսիններ Վիտալին ու Մարգարիտան մի քանի վարժություններ են ներկայացնում, որոնք կօգնեն տնային պայմաններում ազատվել մեջքի ցավից ու ավելորդ քաշից։
Առաջին տեսանյութը, որն առանձնացրել ենք, կօգնի հասարակ լոգանքի սրբիչի օգնությամբ ազատվել ողնաշարի մի շարք հիվանդություններից և, որ ամենակարևորն է`ցավից։
Ընդամենը մի քանի րոպե տրամադրելով այս վարժության կատարմանը` կարող եք ազատվել գլխացավից, օստեոխոնդրոզից, ողնաշարի ճողվածքներից և մեջքի ցավից։
Մարգարիտան ներկայացնում է, թե ինչպես օրական ընդամենը 5 րոպեում կարելի է ձիգ ու սլացիկ ոտքեր ունենալ` ազատվելով հոդացավերից։
Կարելի է ոչ միայն ազատվել ցավերից, այլև տնային պայմաններում, առանց մարզասարքերի կարդիովարժություններ կատարել ու ավելորդ քաշ կորցնել։
Մարգարիտան ներկայացնում է 4 վարժություն, որոնք կօգնեն նիհարել ու միաժամանակ ձգվել։