ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այսօր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կալանավորված մի անձ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
«Հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում հարցերին: Հիմնարկի բուժաշխատողը փորձել է ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչել են շտապօգնություն»,–գրված է հաղորդագրության մեջ։
Շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից Ռ. Ք.-ն մահացել է։
ՀՀ քննչական կոմիտեն մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստում է նյութեր. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: