ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այսօր Արցախի պաշտպանության բանակի գործող և պահեստազորի 35 զինվորականներ Մարտակերտ քաղաքում նոր բնակարաններ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ–ն։
«Նոր բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին է հանձնել և նրանց շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը: Բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝վիճակահանության միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում նորակառույց շենքերում և ապահովված են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Արցախի պաշտպանության բանակի գործող և պահեստազորի 35 զինվորականներ Մարտակերտ քաղաքում նոր բնակարաններ են ստացել
ՊԲ–ն հայտնում է, որ հաշվի առնելով խնդրի անչափ զգայուն լինելու հանգամանքը և արդարության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, գործընթացը խստագույնս վերահսկվում է բանակի հրամանատարության ու ոլորտի պատասխանատուների կողմից:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորում է բնակարան ստացած սպային