Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Արթիկ. Արխիվային լուսանկար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Տեղեկացվում է, որ քամին արևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Երևան քաղաքում ևս հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում հունվարի վերջին օրվա գիշերը գրանցվել է 3-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի +5...+7 աստիճան տաքություն։