Դրանց համաձայն, 2021թ-ին` ճգնաժամային 2020–ի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով:
Ընդ որում, ամենաբարձր աճը գրանցվել է ծառայությունների (+7.8%) ու առևտրի (+7.5%) ոլորտում։ Շինարարության մեջ աճը կազմել է 7.4%-ով։ Հարկ է հաշվի առնել, որ այս ոլորտները 2020թ-ի կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայտարարված լոքդաունի հետևանքով 2020թ-ին ամենաշատն էին տուժել` 14-15 %-անոց անկում գրանցելով։ Իսկ ընդհանուր տնտեսական ակտիվությունը 2020-ին՝ 2019-ի համեմատ, 7.5%-անոց անկում էր գրանցել։
Արդյունաբերությունն 2021-ին 2020–ի համեմատ 3.3% աճ է գրանցել` նախորդ տարվա 0.9%–անոց անկման փոխարեն։
2021-ի տնտեսական ակտիվությունը
© Sputnik / Shushanik Avdalyan
Իսկ գյուղատնտեսության ոլորտում անկումը 2021թ–ին շարունակվել է` կազմելով - 1.1%։
Գյուղատնտեսական արտադրանքի նվազումը 2021թ-ին պատկան մարմինները մեկնաբանում են նախորդ տարի գրանցված անբարենպաստ չոր եղանակով ու կորոնավիրուսային ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ։
Նշենք, որ 2021թ.-ին 2020-ի համեմատ բավական լուրջ աճ են գրանցել նաև սպառողական գները։ Անցյալ տարվա գնաճը պաշտոնական տվյալներով կազմել է 7.2%: