Շուտով ջերմաստիճանը 3-6 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա 5 օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօրվանից սկսած մինչև փետրվարի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նույնպես մինչև փետրվարի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կտատանվի +4..+6, գիշերը` -3...-5 աստիճանի սահմաններում։
Որո՞նք են «Օմիկրոնի» բուժման հիմնական սխալները