ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Մահացել է խորհրդային հայտնի դերասան Լեոնիդ Կուրավլյովը։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Դերասանին հոսպիտալացրել էին հունվարի 5-ին՝ կորոնավիրուսի կասկածով։ COVID-19-ի ախտորոշման թեստերը, որոնք նա հանձնել է հունվարի 6-ին և 9-ին, բացասական արդյունք են ցույց տվել: Ավելի ուշ բժիշկները շտապ վիրահատել են Կուրավլյովի ստամոքսը։
Հունվարի 17-ին արտիստի մոտ հայտնաբերել են թոքերի հյուսվածքների ծավալուն ախտահարում։ Մեկ շաբաթում ախտահարումն ավելացել է չորս անգամ։ Սակայն դերասանը շնչում էր առանց թոքերի արհեստական օդափոխման սարքի։
Հունվարի 21-ին հայտնի է դարձել, որ Կուրավլյովին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հոսպիս՝ «խառը տիպի դեմենցիա» ախտորոշմամբ։ 85-ամյա դերասանի վիճակը գնահատվել էր միջին ծանրության։ Նրա մոտ հայտնաբերվել էր ցերեբրովասկուլյար հիվանդություն։
Լեոնիդ Կուրավլյովը խորհրդային և ռուս կինոդերասան է, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ: Հայտնի է «Աֆոնյա», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Առավել հմայիչ և գրավիչ», «Ոսկե հորթ» ֆիլմերում իր մարմնավորած կեպարներով: