Կյանքից հեռացել է մուլտիպլիկատոր, «Չեբուրաշկային կենդանացրած» Մայա Բուզինովան

«Կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմը
Մայա Բուզինովայի արվեստի և տաղանդի շնորհիվ է աշխարհը տեսել անմահ մուլտֆիլմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կյանքի 93-րդ տարում մահացել է նկարիչ–մուլտիպլիկատոր, ռեժիսոր Մայա Բուզինովան։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է գլխավոր խմբագիր («Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիա), գեղարվեստական ղեկավար («Իկար» ազգային անիմացիոն մրցանակ) Սերգեյ Կապկովը։
«Եվս երկու աստղ վառվեցին հավերժի երկնքում։ Երկու մարդ, որոնք անփոխարինելի էին խորհրդային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։ Մայա Նիկոլաևնա Բուզինովան, ով կյանք էր տվել Չեբուրաշկային։ Յուրի Նորշտեյնը հաճախ ասում է, որ այդ կերպարի ողջ բացառիկությունը, հուզիչ և անօգնական լինելն ու նրբությունը նրանից են` «Մայեչկայից»։ «Ձեռնոցը», «Ոսկե տղան», «Այբոլիտը ու Բարմալեյը», «Ամենափոքր թզուկը» և ևս տասնյակ մուլտֆիլմեր կյանքով լցվեցին Բուզինովայի անիմատորի տաղանդի շնորհիվ», – գրել է Կապկովը։
Բուզինովան ծնվել է 1929 թվականին, 1954 թվականին ավարտել է Մոսկվայի Մ.Ի. Կալինինի անվան գեղարվեստա–արդյունաբերական ուսումնարանը։ 20 տարուց ավելի աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Որպես մուլտիպլիկատոր աշխատել «Ձեռնոց», «Ոսկե տղան», «Այբոլիտը ու Բարմոլեյը», «Ամենափոքր թզուկը» մուլտֆիլմերի վրա։
1977–ից 1992 թվականներին աշխատել է «Մուլտտելեֆիլմ» ստուդիայում։ Որպես ռեժիսոր աշխատել` «Քեռի Աուն», «Խոզարածը», «Փոքրիկ շիկակարմիրը», «Սոխակը», «Ճագարի բնակարանամուտը» մուլտֆիլմերում։