Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 1 տուժած

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Sputnik
ԵՐՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում այսօր` հունվարի 29-ին, ժամը 12։40-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Կա 1 զոհ, 1 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը։

Նշվում է, որ որոշ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Խոշոր վթար Երևանում. 5 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։