«Այդ դեպքում բավական բարդ իրավիճակում կհայտնվեն Իրանի հետ բանակցող արևմտյան երկրները, որոնք հանդես են գալիս վերոհիշյալ առանցքի դեմ։ Իրանի համար նախագահ Ռայիսիի մոսկովյան այցը խոստումնալից էր այն առումով, որ տեղի ունեցան գործնական բանակցություններ, որոնք առնչվում էին նաև ռազմատեխնիկական համագործակցությանն ու սպառազինությունների գնմանը»,– նշեց իրանագետը։
«Սա նշանակում է` Իրանն ու Ռուսաստանն առաջին դեմքերի մակարդակով ընդունում են, որ մեր տարածաշրջանում կան ահաբեկչական խմբավորումներ, ուստի Պուտինի և Ռայիսիի հայտարարությունն, ըստ էության, ուղղված էր թուրք–ադրբեջանական տանդեմի դեմ։ Այստեղ Հայաստանը հստակ անելիք ունի և կարող է միանալ հակաահաբեկչական պայքարին, քանի որ Հարավային Կովկասում հայտնված ահաբեկչական խմբավորումները լրջորեն սպառնում են մեր անվտանգությանը»,– ասաց իրանագետը։