Մինչև փետրվար տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսում են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօրվանից սկսած մինչև փետրվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նույնպես մինչև փետրվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +4...+6, գիշերը` -5...-7 աստիճան։