Խաղաղապահներն ինտերակտիվ «խաղաղության դաս» են անցկացրել Արցախի դպրոցներից մեկում

Ռուս զինծառայողները պատրաստել էին խաղաղապահների գլխավոր խնդիրների և Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին նյութ։
Sputnik
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների հետ անցկացրել են ինտերակտիվ «Խաղաղության դաս», հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ռուսակա խաղաղապահ զորակազմի կողմից Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվել է ինտերակտիվ դաս՝ «Խաղաղապահներ. խաղաղապահական գործունեություն» թեմայով։ Առաջին պարապմունքը՝ «Խաղաղապահներ․ ովքե՞ր են նրանք», երկրորդը՝ պահպանվող ականային վտանգի պայմաններում վարքագծի կանոնների մասին, երրորդը՝ առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Սոկորևը։

Աշակերտները բազմաթիվ տեղեկություններ են ստացել ժամանակակից ական փնտրող տեխնիկայի և ականների որոնման ծառայության շների օգնությամբ ռուս սակրավորների կողմից տարածքի մաքրման և ականազերծման մասին:
Ընթացիկ տարվա սկզբից ի վեր ռուս խաղաղապահները ավելի քան 10 անգամ Լեռնային Ղարաբաղի քաղաքների և շրջանների կրթական հաստատություններում ինտերակտիվ «Խաղաղության դասեր» են անցկացրել: Ընդամենը այդ միջոցառումներին մասնակցել է շուրջ 1000 աշակերտներ և ուսանող։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: