Երևանում բախվել են թիվ 9 երթուղու տրոլեյբուսն ու «Mercedes» մակնիշի բեռնատարը. տուժած կա

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։

«Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, 1 մարդմարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,–գրում է կայքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կողաշրջված, ծառին բախված մեքենաներ. Սևան–Երևան ճանապարհին 20–ից ավելի մեքենա է վթարվել