«Շնորհավոր, իմ սեր». Ռոնալդուն Բուրջ Խալիֆայի վրա «պատկերել է» կնոջ լուսանկարները

Ֆուտբոլիստը սթորի բաժնում էլ նկարներ է հրապարակել, որտեղ Բուրջ Խալիֆայի ֆոնին են` 4 երեխայի ու Ջորջինայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»–ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կնոջ` Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան 28-ամյակին շքեղ նվեր է արել. լազերային շոուի միջոցով աշխարհի ամենաբարձր շենքի` Դուբայի Բուրջ Խալիֆայի վրա պատկերվել են Ջորջինայի լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաեւ «Ծնունդդ շնորհավո՛ր, Ջորջինա» գրառումը։
Ֆուտբոլիստը սթորի բաժնում էլ նկարներ է հրապարակել, որտեղ Բուրջ Խալիֆայի ֆոնին են` 4 երեխայի ու Ջորջինայի հետ ու գրել է, որ շատ է սիրում նրան։
Ռոդրիգեսը տպավորիչ նվերի համար շնորհակալություն է հայտնել Instagram-ի իր էջում. «Այս հուզիչ օրն այսպիսի ավարտ ունեցավ։ Խոսք չունեմ: Շնորհակալություն, շնորհակալություն և շնորհակալություն, Կրիշտիանու: Դու ինձ ամեն օր ավելի երջանիկ ես դարձնում»,- գրել է նա:
Նշենք, որ զույգը պաշտոնապես ամուսնացած չէ, բայց ունի մեկ դուստր` Ալան Մարտինը, և պատրաստվում է զույգ երեխաների լույս աշխարհ գալուն:
36-ամյա ֆուտբոլիստն արդեն չորս երեխաների հայր է։ Կրիշտիանու-կրտսերը ծնվել է 2010 թվականին (մայրը հայտնի չէ), երկվորյակներ Եվան և Մատեոն լույս աշխարհ են եկել 2017 թվականին փոխնակ մորից։ Ալան Մարտինը նույնպես ծնվել է նույն 2017 թվականին։