Կոտայքի մարզում մեքենան բախվել է ծառին. կա զոհ, տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է

Փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ են դուրս բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Այսօր` ժամը 11:20-ի սահմաններում, վթար է եղել Սևան-Երևան ավտոճանապարհի 49-րդ կմ–ում. կա 1 զոհ, 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը գրում է, որ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձնակույտի մեջ։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3–ը`տուժել։ Նրանցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Նշվում է, որ փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կողաշրջված, ծառին բախված մեքենաներ. Սևան–Երևան ճանապարհին 20–ից ավելի մեքենա է վթարվել
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: