Հունվարի 28-ը տեղումնառատ կլինի. եղանակի տեսություն

Ձմեռային Երևան. Արխիվային լուսանկար
Ամենացածր ջերմաստիճանը կլինի Արագածոտնի մարզի լեռներում, ամենաբարձրը՝ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ու Արցախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այսօր ամենացածր ջերմաստիճանը կլինի Արագածոտնի մարզի լեռներում՝ -16 (գիշերը), ամենաբարձրը՝ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ու Արցախում (+7)։
Երևանում հունվարի 28-ի գիշերը, փետրվարի 1-ի առավոտյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը՝ +1-ից +3, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։