«Այն ժամանակ զինվորը, որը հազարավոր կիլոմետրեր հեռու էր իր հարազատ բնակավայրից, տնից, «Մարտիկի երգն», օրինակ, կարոտով էր երգում։ Այդ կոնտեքստն այսօր արդիական չէ, քանի որ շատ բնակավայրեր արդեն դարձել են մարտադաշտ։ Նախկինում, զինվորը գնում էր որևէ տեղ իր հայրենիքը պաշտպանելու, առաջնագիծն էլ հեռու էր տնից, իսկ հիմա նա իր տանն է ու արդեն իսկ առաջնագծում է»,– նշեց Ասատրյանը։
«Մեր պարապմունքները` թե՛ ֆիզիկական և թե՛ երաժշտական, հնարավորության սահմաններում կարելի է ասել անցկացվում են զուգահեռաբար։ Մենք առաջին հերթին զինծառայողներ ենք և գործառութային պարտականություններ էլ ունենք, ծառայում ենք հատուկ մշակված կարգացուցակով, որպեսզի հավասարաչափ գիտելիքներ ունենանք և՛ ուղղակի, և՛ հատուկ շարայինի մասին։ Պետք է մեր ծառայության ոչ մի հատված չտուժի»,– ընդգծեց նվագախմբի դիրիժորը։