«Զվարթնոցում» վարորդը փորձել է փող նետել ոստիկանների մեքենան. ի՞նչ է եղել հետո

Վարորդը գումար է առաջարկել ոստիկաններին, բայց մերժում է ստացել։
Sputnik
Երևանի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից վարորդի են բերման ենթարկել գումար առաջարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել հունվարվարի 26-ին։ Ոստիկանները օդանավակայանի տարածքում նկատել են չթույլատրված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենա, բարձրախոսով հայտարարելուց հետո վարորդը մոտեցել է ու գումար առաջարկել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց։
Մերժում ստանալուց հետո ցանկացել է փողը նետել պարեկների ծառայողական մեքենայի սրահ։
Երևանի 36-ամյա բնակչին ոստիկանները բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Վարորդը եղել է ոչ սթափ, ուղևորը կաշառք է առաջարկել պարեկներին. ոստիկանության տեսանյութը