ՄԻՊ-ը Եվրապառլամենտի պատգամավորին ներկայացրել է ՀՀ–ում անվտանգության գոտի ստեղծելու հարցը

Զուգահեռ ներկայացվրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է առաջարկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված (անվտանգության) գոտի ստեղծելու հրատապությունը։ Այս մասին Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։
Եվրոպառլամենտի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությանը ՀՀ ՄԻՊ–ն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ու վերջիններս անհապաղ պետք է հեռանան ՀՀ տարածքից։

«Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Հատուկ ուշադրություն եմ հրավիրել այն հանգամանքին, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում այդ հատվածները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները»,– գրել է Թաթոյանը:

Նա նաև շեշտել է, որ դա ամենևին չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշվում է՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: ՄԻՊ–ի պնդմամբ` այդ ամենը կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:
Զուգահեռ ներկայացվրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է առաջարկը:
Նշել է նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:
Պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվել են նաև կրոնի և դավանանքի ազատության միջազգայնորեն երաշխավորված իրավունքի խախտման հարցերն Ադրբեջանի կողմից։
Թաթոյանն ամփոփել է անհատական գործերով արվածը․ ո՞ր ոլորտներում է միջամտության կարիք եղել