Կողաշրջված, ծառին բախված մեքենաներ. Սևան–Երևան ճանապարհին 20–ից ավելի մեքենա է վթարվել

Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ բացի մերկասառույցից, նաև ձյուն է տեղում, ճանապարհը ձյունածածկ է։
Sputnik
Սևան–Երևան ավտոճանապարհին մի քանի կիլոմետր երկարությամբ մերկասառույցը շղթայական վթարների պատճառ է դարձել։ Ավելի քան 20 մեքենա է վթարվել։
Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ կան նաև գլխիվայր շրջված, երթևեկելի գոտուց դուրս եկած, ծառին բախված մեքենաներ։
Ամբողջ ճանապարհին չեն կատարվում ձնամաքրման աշխատանքներ։ Նշված հատվածում բացի մերկասառույցից, նաև ձյուն է տեղում` ճանապարհը դարձնելով առավել վտանգավոր։
Վթար Երևան–Սևան ավտոճանապարհին
Չարենցավան–Հրազդան հատվածում էլ շղթայական վթար է եղել, ինչը խցանման պատճառ է դարձել։ Այդ հատվածում տուժածներ չկան, տեղում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները։