«Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում». ՀՀ ԱԳՆ

Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. 1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտգործնախարարությունը։
«Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,-նշում են ԱԳՆ-ից։
Լևոն Արոնյանը նոր լուսանկարներ է հրապարակել ընտրյալի հետ Իսպանիայի ծովափնյա քաղաքից
Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։
Հաղորդագրությունում շեշտվում է, որ Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։
Հոբելյանի կապակցությամ ՀՀ ԱԳՆ-ն Իսպանիայի ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։