4 375 000 դոլար` միջազգային դատարանների ծախսերի համար. արդարադատությունը թանկ հաճույք է

Դատական մուրճ
Գումարը վերաբերում է միջազգային բոլոր դատարաններում, միջազգային արբիտրաժներում ընդունված վճիռներին ու որոշումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. 2022 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից միջազգային դատարաններում ՀՀ–ի դեմ կայացրած վճիռներով նախատեսված փոխհատուցումների, իրավաբանական, փաստաբանական ծառայությունների վճարման նպատակով 2022 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 4 375 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության հերթակն նիստում` առանց քննարկման ու զեկուցման։
ՄԻԵԴ–ի վճիռների կատարման առավել արդյունավետ մոտեցումներ կմշակվեն. հանձնաժողով է ստեղծվել
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման նախագծից պարզ է դառնում, որ գումարը վերաբերում է միջազգային բոլոր դատարաններում, միջազգային արբիտրաժներում ընդունված վճիռներին ու որոշումներին։
Ընդ որում, 4 375 000 դոլարը նախատեսված է ամբողջ տարվա համար ու, հետևաբար, հավասարաչափ բաժանվելու է տարվա մեջ` ըստ եռամսյակների։
13 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է ընդդեմ Քոչարյանի գանգատը․Հայաստանը ՀԺ-ին 9000 եվրո կվճարի