Ռուսաստանը կտրուկ կրճատում է դոլարային պահուստները. Լավրովը բացատրել է պատճառը

Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ֆինանսական իշխանությունների գործողությունները համապատասխանում են համաշխարհային միտումներին։ Վերջին 5 տարվա ընթացքում, ըստ ԱՄՀ–ի, համաշխարհային պահուստներում դոլարի մասնաբաժինը 64,7%–ից նվազել է մինչև 59,15%։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան ձգտում է կրճատել դոլարային կախվածությունը, ԱՄՆ–ն հնարավոր ամեն բան անում է իր արժույթի նկատմամբ վստահությունը խաթարելու համար։

«Մենք ձգտում ենք կրճատել կախվածությունը դոլարից, և այդ հարցում մեզ ակտիվ օգնում են ամերիկացիները, քանի որ գրեթե ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն վստահությունը այդ արժույթի նկատմամբ և այն ռիսկային դարձնեն ընդհանրապես միջազգային հաշվարկների համար, ոչ միայն ՌԴ-ի, այլև աշխարհի ցանկացած այլ երկրի համար»,– ասել է նախարարը` պատասխանելով Պետդումայի պատգամավորների հարցին։

Ներդրումային վերլուծության և մակրոտնտեսական հետազոտությունների ռուսական կենտրոնի ղեկավար Դանիիլ Նամյոտկինն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի բանկը ոսկու և արժույթի պահուստներում դոլարի մասնաբաժինը անվտանգ նվազագույն շեմի կհասցնի, սակայն վերջնական դոլարից չի հրաժարվի, քանի դեռ ամերիկյան արժույթը շարունակում է միջազգային հաշվարկների հիմնական միջոց մնալ և կարգավորիչին պետք է ռուբլու տատանումները մեղմելու համար։
Բայդենը Ռուսաստանին սպառնում է «ավերիչ» պատժամիջոցներով
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռեկորդային չափերով կրճատել է իր ներդրումները ամերիկյան պետական պարտատոմսերում։ ԱՄՆ ֆինանսների նախարարության նյութերի համաձայն` 2021 թվականի նոյեմբերին Մոսկվայի ներդրումների ընդհանուր ծավալը ԱՄՆ գանձապետական արժեթղթերում նվազել է ավելի քան 1/3–ով` մինչև 2,41 մլրդ դոլար։ Սա դիտարկումների ողջ ընթացքում ամենացածր ցուցանիշն է (2007 թվականից)։ Փորձագետները չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է լիովին հրաժարվել ամերիկյան պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելուց։ Այդ փաստը կարող է լուրջ արձագանք առաջացնել համաշխարհային ֆինանսական շուկայում։
Կրեմլը պատասխանել է Բայդենի հայտարարություններին