ՔՊ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ

Ըստ լրատվամիջոցի` վարչապետի աշխատակազմի ղեկավարն էլ կլինի Նաիրի Սարգսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Տեղեկությունը հայտնում է armlur.am–ը։

«Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,– գրում է կայքը:

Լրատվամիջոցը մեկնաբանության համար փորձել է կապ հաստատել Արայիկ Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի հետ, սակայն երկուսն էլ չեն պատասխանել հեռախոսազանգերին։
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը
Ինչո՞ւ հեռացավ Հայաստանի նախագահը. Արմեն Սարգսյանի «Կարիբյան ճգնաժամը»
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Տարօրինակ էին լիազորությունների մասին փաստարկները. Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասին
Սարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։
Հույսերը չարդարացան, կամ նախագահը չգիտե՞ր, որ «անգլիական թագուհու» կարգավիճակում է լինելու
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր օգնական Նաիրի Սարգսյանին ազատել է աշխատանքից։