Ձյունը կաթվածահար է արել Ստամբուլի փողոցներն ու օդանավակայանը. լուսանկարներ

Sputnik
1 / 11

Ձնածածկ Նուրուօսմանիե մզկիթը և Մեծ շուկան. լուսանկարն արված է դրոնով։

2 / 11

Եգիպտացորեն վաճառողը Ստամբուլի Էմինոնու թաղամասում։

3 / 11

Ուղևորները սպասում են Ստամբուլի օդանավակայանում, որտեղ թռիչքները չեղարկվել են ձնաբքի և առատ ձյան պատճառով։

4 / 11

Մարդիկ քայլում են Ոսկե եղջյուր ծովածոցի ափով։

5 / 11

Թռչունները ձնապատ Ստամբուլում

6 / 11

Հետաձգված թռիչքների պատճառով բազմաթիվ ուղևորներ են մնացել Ստամբուլի օդանավակայանում։

7 / 11

Ստամբուլի ձյունածածկ փողոցներում բազմաթիվ ավտոմեքենաներ են մնացել փողոցներում՝ խցանումներ առաջացնելով։

8 / 11

Ինքնաթիռներ՝ Ստամբուլի օդանավակայանում

9 / 11

Ուղևորները Ստամբուլի օդանավակայանում

10 / 11

Առատ ձյան հետևանքով Ստամբուլի մայրուղու վրա առաջացած խցանումը. լուսանկարն արված է դրոնով:

11 / 11

Ստամբուլի բնակիչներն անցնում են Սուլթանահմեդ մզկիթի մոտով

Թուրքիայի մի շարք գավառներ հունվարի 24-ին հայտնվել են ուժգին ցիկլոնի ազդեցության գոտում, Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով դադարեցվել են դասերը դպրոցներում ու բուհերում, միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Ստամբուլում ձյան տեղումները կշարունակվեն մինչև հունվար 26-ի երեկոն: Տեղական իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում առանց անհրաժեշտության դուրս չգալ տներից։ Քաղաքում ջերմաստիճանը հասել է-2 աստիճանի։
Երբ գայլերը ոռնում են. հունվարյան լիալուսինը՝ լուսանկարներով
Համալսարանները փակ են, դպրոցում արձակուրդներ են, իսկ հղի կանայք և տարեցները երկու օրով ազատվել են աշխատանքից։ Մերկասառույցի պատճառով որոժ ժամանակով փակ է եղել Ստամբուլ–Անկարա մայրուղին։ Աճել է ավտովթարների թիվը։
Ամենից շատ տարերքն անդրադարձել է Անկարա, Քոջայելի, Սաքարյա, Բալըքեսիր, Բուրսա, Անթալիա, Քոնյա, Քարաման, Ադըյաման, Մալաթիա, Էլյազըղ, Թունջելի, Էրզինջան, Բինգել, Դիարբեքիր գավառների վրա։ Ձնաբքի հետևանքները վերացնելու համար մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների վարչության ուժերը։