Մահացել է բասկետբոլի մարզիչ Ռաֆայել Մարգարյանը

Մարգարյանի գլխավորությամբ Հայաստանի բասկետբոլի հավաքական թիմը մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների 3 սպարտակիադայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. 88 տարեկան հասակում մահացել է բասկետբոլի ՖԻՄԱ-ի թիմի մարզիչ Ռաֆայել Մարգարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարգարյանը ծնվել է 1934թ–ին Երևանում, երկար տարիներ եղել է Հայաստանի, ԽՍՀՄ երիտասարդական և մեծահասակների հավաքական թիմերի անդամ:
Մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը
1970թ–ին նրա ղեկավարությամբ ՖԻՄԱ-ի բասկետբոլի տղամարդկանց թիմը դարձել է ԽՍՀՄ ուսանողական խաղերի երկրորդ, իսկ 1973թ` «Բուրեվեստնիկ» կենտրոնական խորհրդի առաջնության երրորդ մրցանակակիր: Ռ. Մարգարյանի գլխավորությամբ ՖԻՄԱ-ի թիմը մասնակցել է ԽՍՀՄ առաջին և բարձրագույն խմբերի առաջնություններին:
Մահացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին
Մարգարյանի գլխավորությամբ Հայաստանի բասկետբոլի հավաքական թիմը մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների 3 սպարտակիադայի (1967, 1971, 1975): 1989թ. տեղափոխվել էր ԱՄՆ: