Մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը

Փառքի ծառուղի
Դերասանի գործակալները հայտնել են, որ նա մահացել է Կալիֆոռնիա նահանգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը մահացել է Covid-ի բարդությունների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը:
78–ամյա դերասանը խաղացել է «Marvel»-ի «Վ.Ա.Հ.Ա.Ն–ի գործակալներ» սերիալում, «Սանձիր էնտուզիազմդ» և «Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես» ֆիլմերում։
Դերասանի գործակալները հայտնել են, որ նա մահացել է Կալիֆոռնիա նահանգի Բրբանկ քաղաքում։
Նոր Զելանդիայի վարչապետը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է իր հարսանիքը
Վաչիկ Մանգասարյանը ծնվել է Իրանում 1943 թվականին։ Նա ԱՄՆ է տեղափոխվել 1966։
Լոս Անջելեսում սկսել է մատուցող աշխատել, բայց միշտ հույս է ունեցել, որ դերասանական կարիերա էլ կունենա. երիտասարդ տարիքում խաղացել է իրանական ֆիլմերում և թատրոնում:
Մանգասարյանն իր առաջին հոլիվուդյան դերը ստացել է 35 տարեկանում և խաղացել է «Հարավի շնաձուկը» ֆիլմում (ռեժիսոր՝ Սամուել Խաչիկյան):
1332 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում