Մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը

Իլհամ Ալիև
Գադիրովի համար շտապօգնություն են կանչել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ադրբեջանում մահացել է նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թառլան Գադիրովը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Գադիրովը մահացել է Բաքվի մարզադահլիճներից մեկում. կանչով ժամանած շտապօգնությունը ոչինչ անել չի հասցրել։
Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ին էլ 54 տարեկան հասակում Երևանում մահացել էր Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովը։
Հայրապետովը 1991թ–ից մինչև 2018թ-ը եղել է պետության ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
Ադրբեջանում զինծառայողը խախտել է զենքի հետ վարվելու կանոններն ու մահացել է