Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը

Ինչո՞ւ է նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել արտերկրից

Արմեն Սարգսյան. Արխիվային լուսանկար
Նախագահականից պատասխանել են Sputnik Արմենիայի հարցմանը և ներկայացրել Արմեն Սարգսյանի` արտերկրից հրաժարական տալու պատճառները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմա արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։
«Ինչպես տեղեկացվել է, նախագահը բուժզննում անցնելու նպատակով արձակուրդի մեջ է և արտերկրում է. Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է»,–ասված է պատասխանում:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը
Արմեն Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ. «Հետքի» հետաքննությունը
Տեղեկացվում է, որ այդ հետազոտություններն ընդհատելու անհնարինության պատճառով է, որ նախագահն իր վերոհիշյալ հայտարարությամբ հանդես է եկել արտերկրից:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել այն գործընթացներից, որոնք կարող են սկսվել. Օհանյան