Հայտնի է, թե ովքեր կլինեն ՀՀ դրոշակակիրները Պեկինի Օլիմպիական խաղերում

Միքայել Միքայելյան. Արխիվային լուսանկար
Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ` 3 դահուկավազորդ, 1 լեռնադահուկորդ և 2 գեղասահորդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
«Նախատեսված է, որ իրենք կլինեն մեր դրոշակակիրները, բայց դա դեռ հստակ չէ։ Փոփոխություն կարող է լինել, եթե կորոնավիրուսով վարակվեն ու չկարողանան մասնակցել ՕԽ–ին»,- նշեցին ՀԱՕԿ-ից։
Օլիմպիական խաղերից ու տարբեր առաջնություններից մեդալ բերած մարզիկներին դրամական պարգև կտան
Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ` 3 դահուկավազորդ` Հայաստանի չեմպիոններ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, 1 լեռնադահուկորդ` Հարություն Հարությունյանը և 2 գեղասահորդ` Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։
Նշենք, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։