Մեզ հաջողվել է արտագաղթը կանխել. Արցախի նախագահը` Նիկոլ Փաշինյանին

Արցախի նախագահը հայտնել է, որ արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում զոհվածների տեղահանված ընտանիքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Պատերազմից հետո շատ մեծ մտավախություններ ունեինք՝ սոցիալական վիճակի և այլ հարցերի առնչությամբ: Սակայն կարողացել ենք իրավիճակը որոշակիորեն կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան: Արցախի նախագահի հետ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Արցախում 3 տարվա ընթացքում 5000 բնակարան կկառուցվի. ո՞ւմ կտրվի առաջնահերթությունը
«Արցախի հետ համագործակցության շատ կարևոր փուլում ենք` 44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունն ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Արցախի 2022-ի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչը, ըստ էության, բնական է, քանի որ հետպատերազմական շրջանում վերականգնումը շատ էական է և շատ ջանքեր պետք է մեզնից պահանջի: 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ տարի այդ թիվը գերազանցել է հարյուր միլիարդ դրամը:
Փաշինյանի խոսքով` կարևոր է, նոր սոցիալական հնարավոր ճգնաժամի փուլից անցում կատարվի զարգացման տրամաբանության: Նա շեշտել է, թե Արցախի զարգացման ծրագրերն արդյունավետ են իրականացվում: Միաժամանակ, վարչապետը նշել է՝ պարզ է, որ սոցիալական վիճակն Արցախում և Հայաստանում իրենց երազած վիճակում չէ, սակայն խոսքն իրադրության կառավարելիության մասին է:
Առաջիկայում տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակարաններ. Արցախի պետնախարար
Բացի այդ, վարչապետը նշել է, որ գնաճը, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գլոբալ երևույթներ են և չեն կարող առանձին դիտարկել այս հարցերը:
Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասել է՝ միշտ զգացել են, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ պատերազմի ծանր ժամանակահատվածում արցախցիները միշտ տեսել են այդ աջակցությունը:
«2022 թվականին 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ և ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա համար թիվը շատ մեծ է, դրանց շնորհիվ մեզ հաջողվել է արտագաղթը կանխել»,-ասել է նա:
Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյանը` արցախյան խնդրի մասին
Հարությունը հայտնել է, որ արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում զոհվածների տեղահանված ընտանիքներին և երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել են, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսեն 2022 թվականին:
Զուգահեռ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1061 բնակարան է կառուցում