Հակառակորդն այսօր իրեն որպես հարևան չի դրսևորում. Օհանյանը` խաղաղության դարաշրջանի մասին

Սեյրան Օհանյան
Թուրք–ադրբեջանական հռետորաբանությունը, գործողությունները և սադրանքները, ըստ Օհանյանի, խոսում են այն մասին, որ նրանք շարունակում են ճնշման տակ պահել Հայաստանի Հանրապետությանը և երկրի իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանն այսօր գտնվում է բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և երկրի շուրջ զարգացումները տանում են նրան, որ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Անհաջողությունները եղել են մինչև պատերազմը, եղել են պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո դրանք արտահայտվել են նաև մեր սահմաններում, և հիմա առանց որևիցե նորմալ խաղաղության պայմանների, Հայաստանի իշխանություններին տանում են խաղաղության դարաշրջանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բարդ իրավիճակում ենք գտնվում»,- ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ հակառակորդը այսօր իրեն չի դրսևորում որպես հարևան, որը ձգտում է խաղաղ պայմաններում ապրել Հայաստանի հետ։
Մենք թուրքի հետ ապրել չենք կարող. Նորշենում չեն հավատում խաղաղության դարաշրջանին
Նրա խոսքով` ներկայում հակառակ պատկերն է` թուրք–ադրբեջանական հռետորաբանությունը, գործողությունները և սադրանքները խոսում են այն մասին, որ նրանք շարունակում են ճնշման տակ պահել Հայաստանի Հանրապետությանը և երկրի իշխանություններին։