Թույլ չենք տա. օգտատերերին զայրացրել է Երևանում նախատեսված Մորգենշտերնի համերգը

Հայ հանդիսատեսը միանշանակ չի ընդունել Երևանում Մորգենշտերնի համերգի մասին լուրը։ Սոցցանցերում անմիջապես բուռն քննարկումներ են սկսվել այն մասին՝ արժե՞ արդյոք երկիր հրավիրել մի արտիստի, որի կերպարն ու արժեքները խիստ կասկածելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվում է արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը:
Մինչ կազմակերպիչները խոստանում են «այս տարվա մեր քաղաքի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը», հրապարակման տակ անընդհատ հայտնվում են Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանությունները՝ զայրացած էմոջիներով:
Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։
ԱՄՆ-ում Քիմ Քարդաշյանի փեսայի համերգի ժամանակ ութ մարդ է մահացել. տեսանյութ
«Այս գժին և սատանիստին արգելել են ելույթ ունենալ աշխարհի շատ երկրներում, իսկ մեզ մոտ մեծ համերգ է կազմակերպվում», - գրում է սոցցանցի օգտատերերից մեկը:
Ի դեպ, անցյալ տարվա վերջին Ուկրաինան արգելել էր Մորգենշտերնի հյուրախաղերն իր տարածքում «երկու ազգանուններով» էլ։ Արգելքն ընդունվել էր լեզվաբանական փորձաքննության եզրակացությունների հիման վրա։ Հաստատվել է, որ Մորգենշտերնի ստեղծագործության մեջ բռնությունն ու դաժանություն, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի տարածում և օգտագործում է քարոզվում:
Ավելի հուզական մեկնաբանություններ էլ կան. «Վայ նրանց, ովքեր այլասերում են այս երկիրը, վայ նրանց, ովքեր Տիրոջ փոխարեն ընտրում են սատանային և նրա հետևորդներին»:
Ոմանք ուղղակիորեն դիմում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով թույլ չտալ առաջիկա համերգը։
Տուգանվել է Երևանում Բաստայի համերգի կազմակերպիչը
«Նախարարության հարգելի աշխատակիցներ, խնդրում եմ բացատրեք՝ սա ի՞նչ է։ Ո՞վ է հրավիրել այս սատանիստին։ Հետևեք, որ այս համերգը չկայանա։ Այլապես դուք չեք կարող ներկայացնել այդ ամենի հետևանքները», «նույնիսկ նրա տեսահոլովակների ցուցադրումը պետք է պետական մակարդակով արգելվի։ Ինչպես կարող է ծնողը թույլ տալ իր երեխային լսել այս սատանիստի երգերը, որոնցում թմրանյութեր, կեղտոտ բառեր ու անբարոյականություն է քարոզվում: Այս ամենի փոխարեն՝ մեծ համերգ։ Կուզենայի իմանալ՝ ով է նրան հրավիրել», - գրում են զայրացած օգտատերերը։
Առաջիկա համերգի վերաբերյալ քննադատությամբ գրառում է հայտնվել նաև Events.am Facebook-ի էջում:
«Տեր Հիսուս, փրկեա զմեզ ի չարէ» արտահայտությամբ ավարտվող հրապարակմանը արձագանքել է գրեթե 500 օգտատեր։
Ալեքսանդր Սերովի առաջիկա համերգները չեն հետաձգվում. դերասանի մենեջերը հերքել է լուրերը
Սակայն, չնայած Facebook-ի հայաստանյան տիրույթում նման բացասական արձագանքին, Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չեն մնացել։ Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ է։
Համերգի կազմակերպիչը Prime Production-ն է, սակայն Sputnik Արմենիային այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ընկերության հետ՝ մեկնաբանություններ ստանալու համար։
Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։
Ջիվան Գասպարյանի թոռն ու Մարիամ Մերաբովան հանդես կգան Մինինի երգչախմբի փառատոնի բացմանը
Ի դեպ, էպատաժային ռեփերը մի անգամ մեկնաբանել է օգտատերերի մեղադրանքները PR-ի ու սատանիզմի վերաբերյալ: Նա ասել է, որ ցավակցում է այն մարդկանց, որոնք հավատում են, որ նա ամեն ինչ հայփի համար է անում:
«Բարի գործի համար գումար ես փոխանցում, իսկ նրանք դրա մեջ ինչ-որ PR, սատանիզմ և թաքնված իմաստ են տեսնում։ Եթե ես ցանկացած սուրբ մեկնաբանին առաջարկեմ 666,666 ռուբլի, նրանք կսկսեն աղոթել ինձ համար», - գրել է նա Instagram-ի իր էջում։
Նա նաև պարզաբանել է, որ «666»-ը պարզապես թվեր են, իսկ եթե ինչ-որ մեկը վախենում է դրանցից, ապա պետք է բժիշկի դիմի: