Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը

ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փոխվի. Արմեն Գասպարյանը՝ նախագահի հրաժարականի մասին

Քաղաքագետը մեկնաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ պաշտոնը թողնելու մասին անսպասելի որոշումը։
Sputnik
Քաղաքագետ Արմեն Գասպարյանը չի կարծում, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը կհանգեցնի Հայաստանի ներքաղաքական օրակարգի և արտաքին քաղաքականության փոփոխության։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գասպարյանը։
Փորձագետը նշեց, որ վերլուծաբաններից քչերն էին կանխատեսում նախագահի հրաժարականը, որը միանշանակ կամավոր է եղել։ Գասպարյանի կարծիքով ՝ նախագահն իր ծանրակշիռ պատճառներն ուներ պաշտոնից հեռանալու համար։
Պետք է լինել զգոն, դրված է հայկական պետականության գոյության հարցը. Արթուր Ղազինյան
«Ակնհայտ է, որ ներքաղաքական կուրսն ու առավել ևս արտաքին քաղաքականությունը փոփոխության չեն ենթարկվի, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, իսկ նախագահը ներկայացուցչական գործառույթ ունի»,- ասաց քաղաքագետը։
Գասպարյանի խոսքով, Սարգսյանը պատվով է դիմացել ծանր բեռին, քանի որ հենց նրա օրոք սկսվեց Արցախյան 44–օրյա պատերազմը։ Միաժամանակ, քաղաքագետը համոզված է, որ Արմեն Սարգսյանի փոխարեն ոչ ոք ավելին չէր կարող անել։
«Նա Հայաստանի նորագույն պատմության մեջ շատ ծանր ժամանակաշրջանում նախագահեց։ Իսկ խոսակցությունները բրիտանական կապերի վերաբերյալ կամ Հայաստանի դիրքերի անբավարար պաշտպանության մասին, պետք է մնան խոսողների խղճին»,- ընդգծեց քաղաքագետը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը
Սա արդեն հակասություն չէ, սա հակամարտություն է. Արեշևը՝ ՀՀ նախագահի հրաժարականի մասին
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։