Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հունվարյան վերջին շաբաթը կսկսվի տեղումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Այս շաբաթվա վերջին օրն էլ առանց տեղումների կանցնի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն վաղը` հունվարի 24-ին։
«Օդի ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +1-ից +3-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -9 աստիճան։
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը նոր ղեկավար ունի. ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նա