ՌԱԴԻՈ

Գյուղատնտեսական ճգնաժամ. գարնանացանին ընդառաջ գյուղացին կանգնել է կոտրած տաշտակի առաջ

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կարտոֆիլի և հացահատիկային մշակաբույսերի սերմացուի գներին։
Sputnik
Վառելանյութի, սերմերի, թունաքիմիկատների, պարարտանյութի շուկայում ստեղծված աննախադեպ իրավիճակը բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել գյուղացիներին ու գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պողոսյանը։
Երաշտի հետևանքով կարտոֆիլի, հացահատիկային մշակաբույսերի ցածր, երբեմն նաև ցածրորակ բերքատվությունը չէր կարող չանդրադառնալ տեղական արտադրության սերմացուների գնի բարձրացման վրա։
Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության անկման պատճառները
«1 լիտր դիզվառելիքը հասել է 500 դրամի, նման գին երբևէ չենք ունեցել, մատակարարները կրկնակի, անգամ եռակի բարձր գին են առաջարկում ազոտական պարարտանյութի համար, անցած տարի ունեինք թունաքիմիկատների գների բարձրացում, հիմա այդ միտումը շարունակվում է»,- նշեց նա։
Կառավարության կողմից ոլորտի կարգավորմանն ուղղված միջոցառումները Պողոսյանը կիսաքայլ է որակում։ Ասում է` փորձում են ինչ-որ բան անել, սակայն իրավիճակի շտկման համար համակարգային և վճռական լուծումներ են պետք։
«Լավատեսական հիմքեր չունեմ մտածելու. տարբեր ուղղություններով պետք է լուծումներ գտնել, հակառակ դեպքում մենք ծանր իրավիճակում կհայտնվենք։ Մեր ցանքատարածությունները շարունակաբար նվազում են, վարելահողերը մնում են անմշակ»,- ընդգծեց Պողոսյանը։
ՌԱԴԻՈ
Ոլորտը գլխատված է, մասնագետները դուրս են մղվել. Պետրոսյանը` գյուղատնտեսության անկման մասին
Նրա խոսքով` խնդրի լուծումը տեղում սերմնաբուծության կազմակերպումն է, որի բոլոր հնարավորություններն Հայաստանում առկա են։ Նախկին փոխնախարարը հիշում է` տարիներ առաջ, երբ գյուղատնտեսության նախարարությունը դեռ չէր լուծարվել, տեղական սերմնաբուծության զարգացման հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակման ծրագիր էին մշակել, որը հաջողությամբ կյանքի էր կոչվել։
«Տեղական արտադրության վրա ուշադրություն չի դարձվում։ Չգիտեմ ում ձեռքով այդ ծրագիրը կասեցվեց, ու մենք նորից ապավինում ենք դրսից ներկրումներին, որը չափազանց թանկ է և երբեմն կրկնակի անգամ ավելի թանկ արժե, մինչդեռ ունենք փորձառու մասնագետներ, կան համապատասխան մեխանիզմներ որակյալ սերմացուի ստացման համար»,- նշեց Պողոսյանը։
Մինչև 2023 թվականը ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսության միասնական չափանիշներ կկազմեն
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ գարնանացանի շեմին բավականին լուրջ խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում՝ հատկապես սերմացուների ձեռքբերման հետ կապված։ Շուկայում վաճառվող սերմացուն՝ հիմնականում հացահատիկը և կարտոֆիլը, բավականին բարձր գին ունեն և մատչելի չեն գյուղատնտեսությամբ զբաղվողներից շատերի համար։