Երևանում 1 օրում 7 վրաերթ ու պատահար է տեղի ունեցել. կան տուժածներ

Երևանում վրաերթի ենթարկվածները և ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակիցները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Երևանում հունվարի 21–ին 7 վրաերթ ու ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մասնավորապես, հունվարի 21-ին, ժամը 11.20-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն ժամանակահատվածում` ժամը 11.30-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով ու վթարի ենթարկվել. լուսանկար
Իսկ Երևանի Վաղարշյան փողոցում ժամը 17.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Մանթաշյան և Չեխովի փողոցների խաչմերուկում էլ ժամը 20.40-ին, ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Շիրազի փողոցում ժամը 15.50-ին բախվել են ավտոբուսը և «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Ավտոբուսի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
18-ամյա երիտասարդը մահացել է «ԳԱԶել»-ի վթարից 3 ամիս անց
Ավտովթար է տեղի ունեցել նաև Երևանի Մամիկոնյանց փողոցում։ Ժամը 11.00-ին բախվել «Տոյոտա» և «Ֆորդ» մակնիշի մեքենաները, որի հետևանքով «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 12.20-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «ԳԱԶ-3110», «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի մեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն։