Էրդողանը ցանկանում է «3 + 3» ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է «3 + 3» ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նախատեսվում է քննարկել թուրք-իրանական փոխհարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։
Հարավային Կովկասում «3+3» հարթակը գործում է որպես պրագմատիկ ձևաչափ. ՌԴ ԱԳՆ
Ավելի վաղ Էրդողանը ցանկություն էր հայտնել Թուրքիայում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Հիշեցնենք՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին` Ռուսաստանի (Ռուդենկո), Հայաստանի (Գևորգյան), Ադրբեջանի (Խալաֆով), Թուրքիայի (Օնալ) արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց: