Դժգոհ քաղաքացիներից մինչև լուսային փուչիկներ. շաբաթը՝ լուսանկարներով

Անցող շաբաթվա իրադարձություններն ու տպավորիչ դրվագները կարող եք դիտել Sputnik Արմենիայի պատրաստած ֆոտոշարքում։
Sputnik
1 / 7

Ենգոյանների բազմազավակ ընտանիքի երեխաներից մեկը` 4–ամյա Արթուրը։

2 / 7

Քաղաքապետարանի աշխատակիցը կիսականաչ խոտով ծածկված հողը մաքրում է չորացած տերևներից։

3 / 7

Արտասովոր ֆլեշմոբից մինչև մաքրության համահայկական փառատոն. ակտիվիստ Հակոբ Միկոյանն ասում է, որ մաքրելով քաղաքը` հարգանքի տուրք է մատուցում հայրենի հողին։

4 / 7

Գրիգոր Զատիկյանի ձեռագիր ինքնակենսագրությունը նրա որդու` Վաչեի մոտ է։

5 / 7

Հերթական բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ։

6 / 7

Լույսերով փուչիկներ վաճառողը Երևանի Աբովյան փողոցում

7 / 7

Տեսարան գիշերային-ձմեռային Երևանից

Երևանն անցնող շաբաթ իրեն հատուկ եռուզեռի մեջ էր։ Կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին քաղաքացիներ, որոնք ինչ–որ բանից դժգոհ են։ Այս անգամ մարդիկ բողոքում էին Փարաքարի ընտրությունների արդյունքներից։ Մինչդեռ հայ հասարակական ակտիվիստ Հակոբ Միկոյանը ոչ միայն չի բողոքում, այլև փորձում է իր օրինակով ցույց տալ, թե ինպես պետք է մաքուր պահել քաղաքը։ Ենգոյանների բազմազավակ ընտանիքն էլ իր բարությամբ օգնում է հասկանալ ոչ միայն 10 երեխաներով տունը մաքուր պահելու գաղտնիքը, այլև ընդգծում այն սիրով ու ջերմությամբ լցնելու կարևորությունը։
Երբ գայլերը ոռնում են. հունվարյան լիալուսինը՝ լուսանկարներով
Իսկ նույն իրականության մեջ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայ որբերից մեկի` Գրիգոր Զատիկյանի 80–ամյա որդին` Վաչե Զատիկյանը, բացում է հնամաշ, կապույտ ճամպրուկն ու աշխարհին պատմում իր ընտանիքի պատմությունը։
Ինչ–որ մեկն էլ քայլում է Երևանի գիշերային փողոցներով ու հիանում լուսավորված քաղաքի գեղեցկությամբ...