Բրյուսելում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

Ըստ տեղեկությունների, Բելգիայի մայրաքաղաքում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 50 հազար մարդ:
Sputnik
Բրյուսելում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենա է կիրառել կորանավիրուսով պայմանավորված սանիտարարական խիստ միջոցների դեմ պայքարող ցուցարարների դեմ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ նրանք սկսել են առարկաներ նետել ոստիկանների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկությունների, Բելգիայի մայրաքաղաքում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 50 հազար մարդ: