Ողբերգական դեպք Երևանում. տղամարդն ինքնասպան է եղել, նրա դին հայտնաբերել է հայրը

Դավթաշեն
38-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել խոհանոցային դանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Այսօր Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժինն ու Դավթաշենի բաժանմունքը ահազանգ են ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Ոստիկանները նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձախ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքով։
Ոստիկանները պարզել են՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ.-ն էր, որին այդ վիճակում հայտնաբերել է հայրը։ Նա մտել է ննջասենյակ ու անկողնում տեսել որդուն։
Տղամարդն ինքնասպանություն է գործել խոհանոցային դանակով։
Հայրը զանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։
Երևանում 20-ամյա աղջիկը նետվել է շենքի պատուհանից. վիճակը ծայրահեղ ծանր է
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ամիսներ առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, զբաղվում էր շինարարական գործունեությամբ, բարեկամների և ընկերների շրջապատում դրական էր բնութագրվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, խոհանոցային դանակն էլ քննիչն առգրավել է։
Երևանում ցրտահարված տղամարդու դի են հայտնաբերել