Մյասնիկովը բացատրել է` սոուսն ինչպես կարող է վնաս հասցնել առողջությանը

Մոսկվայի Մ․Ժադկեվիչի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով
Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով` սոուսները մեծ կալորիականություն են պարունակում և այդ առումով համադրելի են առանձին ուտեստների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Սոուսները սննդակարգում օգտագործելը կարող է մեծ վնաս հասցնել առողջությանը։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է հայտնի բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
Նրա խոսքով` ամենաառողջ սնունդը պատրաստվում է առանց աղի, համեմունքների նվազագույն քանակով և օգտագործվում է առանց սոուսների։
«Ցանկացած սոուս հսկայական թվով կալորիաներ է պարունակում։ Թվում է, թե կետչուպը զուտ լոլիկ է։ Այդ դեպքում ինչո՞ւ է այն այդքան կալորիա պարունակում», – հարցադրում է արել բժիշկը։
Բժիշկն ասել է` ինչ կլինի, եթե ամեն առավոտ մեկ բաժակ ջուր խմեք
Կետչուպի արտադրության մեջ օգտագործվում է շաքարավազ, ալյուր, աղ, խտացուցիչ, կոնսերվանտներ, ինչն էլ բարձրացնում է կալորիականությունը։
Սոուսները կարող են նաև սննդային թունավորման հանգեցնել։ Դա հատկապես արդիական է տաք երկրներում։
«Շքեղ հյուրանոցներ, հինգ աստղ, ամեն ինչ հիանալի է։ Բայց թունավորվում են սոուսներից, քանի որ դրանք սեղանին են մնում մեկ օր, երկու օր, մեկ ամիս... Դրանցում սալմոնելա, աղիքային ցուպիկ է առաջանում», – ասել է Մյասնիկովը։
Բժիշկը խորհուրդ է տալիս սոուսներ պատրաստել անձամբ և պահել սառնարանում։ Մյասնիկովի խոսքով` իրենց կալորիականությամբ սոուսները համադրելի են առանձին ուտեստների հետ։
Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը
Ի՞նչ անել, որ հավկիթը եփելու ժամանակ ո՛չ վնասակար լինի, ո՛չ էլ կորցնի օգտակար նյութերը