ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Լիտվայի բնակիչը «Eurojackpot» վիճակախաղով 24 մլն եվրո է շահել։ Տեղեկությունը հայտնում է lrytas.lt կայքը։
«Գլխավոր մրցանակն ավելի քան 48 մլն եվրո էր, որը կիսել են երկու հաղթողները Գերմանիայից և Լիտվայից։ Շահումի հստակ գումարը 24 000 400,10 եվրո է կազմել։ Վիճակախաղի կազմակերպիչներից մեկի գլխավոր տնօրենի տեղակալ Դոնաթաս Կազլաուսկասը հաստատել է, որ սա ոչ միայն Լիտվայի համար է խոշոր շահում, այլև Բալթյան բոլոր երկրների», – գրում է կայքը։
Երջանիկ տոմսը վաճառվել է հունվարի 20-ին Վիլնյուսի «Maxima» խանութների ցանցում։ Մինչ այդ Լիտվայում ռեկորդային շահումը 13 մլն եվրո է կազմել։