ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերաթ քաղաքում այսօր պայթյուն է որոտացել, որի հետևանքով 6 մարդ է մահացել։
Քաղաքի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մոհամմադ Արեֆ Ջալալին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ևս 10 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Բժշկի խոսքով՝ պայթյունը գրանցվել է Խոջա Աբբասի շրջանում։ Ականատեսներից մեկն ասել է, որ մեքենա է պայթել, ուղևորների թվում կանայք ու երեխաներ են եղել։
Հիշեցնենք` 2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրին իրենց հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ։