Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք. հիվանդի վիճակը միջին ծանրության է

Պահածոներ. արխիվային լուսանկար
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շեշտում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը:

«Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ–֊ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը:
Նշենք, որ հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
ՌԱԴԻՈ
Մասնագետի խորհուրդ. ինչպես խուսափել բոտուլիզմից
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում:
Բոտուլիզմի մասին միֆերն ու ճշմարտությունը․ ո՞ր մթերքներն են ամենավտանգավորը
Հարուցիչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130'C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում դա հնարավոր չէ իրականացնել: