Անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների հերթական փուլը սկսվել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի ու Էնթոնի Բլինկենի ձեռքսեղմմամբ:
Մինչ այդ Ռուսաստանի արգործնախարարն ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից բեկում չի ակնկալում, սակայն սպասում է ռուսական առաջարկների պատասխանին: Ավելի վաղ արտգործնախարարը նույնպես ասել էր, որ ԱՄՆ-ում բանակցություններից մեծ արդյունքների չեն սպասում, բայց տրամադրված են խաղաղ ճանապարհով լուծել Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները:
RT-ի հաղորդմամբ՝ Լավրովն ասել է նաև, որ ծանոթացել է Ռուսաստանի «ապատեղեկատվության» մասին Պետդեպի զեկույցին:
«Ես հետաքրքրությամբ ծանոթացա այդ աշխատանքներին։ Հուսով եմ՝ Պետական դեպարտամենտում որևէ մեկը զբաղված չի եղել դրանցով ու կենտրոնացել է մեր փոխանցած առաջարկությունների էության վրա»։
Ակնկալվում է, որ Ժնևում ընթացող հանդիպմանը ամերիկյան կողմը պետք է պատասխան տա անվտանգության միջոցառումների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին: Ավելի վաղ Բլինկենն արդեն հայտարարել էր, որ նա հանդիպմանը չի տանում ԱՄՆ-ի գրավոր պատասխանը ռուսական փաստաթղթերին:
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան, մասնավորապես, արևմտյան գործընկերներից պահանջում է իրավաբանական երաշխիքներ տալ, որ իրենք հրաժարվում են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք, Ուկրաինայի՝ դաշինքին միանալուց ու հետխորհրդային երկրներում ռազմակայանների ստեղծումից: